Երկու բնական միջոց բշտիկներից ազատվելու համար***

Բշտիկները սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի ու հորմոնալ տատանումների հետ, սակայն այս տհաճ մաշկային խնդրին մարդիկ կարող են բախվել ցանկացած տարիքում: Շատ դեպքերում դրանք պայմանավորված են լինում այս կամ այն հիվանդությամբ, մաշկի բորբոքումներով, սխալ խնամքով, անհամապատասխան սննդակարգով և մի շարք այլ խնդրներով, ուստի առողջ ու հարթ մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին պարզել բշտիկների առաջացման պատճառն ու ազատվել դրանից:

Սակայն անգամ այս դեպքում երբեմն բշտիկները չեն անհետանում, ուստի հարկավոր է լինում հավելյալ միջոցներ ձեռնարկել մաշկի վիճակը բարելավելու համար:Այս տհաճ խնդրից ազատվելու համար կարելի է կիրառել տարատեսակ դեղամիջոցներ կամ կոսմետիկ միջոցներ, սակայն սխալ ընտրության դեպքում նման միջոցները կարող են անարդյունավետ լինել կամ էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակը:

Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է կիրառել բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են, չեն առաջացնում կողմնակի բարդություններ և ալերգիաների բացակայության դեպքում համապատասխանում են յուրաքանչյուրի մաշկին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից երկուսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից:

  • 1 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել ախտահարված հատվածներին թրջոցներ դնելու համար:
  • 1 հատ միջին չափի վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, այնուհետև խառնուրդը քսել մաշկին ու թողնել 15 րոպե:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика