Հավով և բրնձով փլավ

Բաղադրիչներ

  • Բրինձ – 6 ճ/գ
  • Հավի բդիկ – 1 հատ
  • Գազար – 1 հատ
  • Սոխ – 1 գլուխ
  • Աղ
  • Բուսայուղ
  • Հավի համեմունք

Պատրաստման եղանակը Հավի բդիկը կտորների վերածել, մարինացնել հավի համեմունքով և տապակել: Գազարը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել և ավելացնել հավի մսին: Շոգեխաշել, մինչև միսը եփվի: Վերցնել երեք կճուճ, լցնել հավի միսը և ավելացնել 2 ճ/գ բրինձ: Ջուր ավելացնել, որպեսզի ջուրը բրնձից 1.5-2 սմ բարձր լինի: Համեմել աղով, փակել կափարիչը և 30 րոպե դնել նախապես տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը։ Աղբյուր։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика