ՀՀ դրոշը Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Բրազիլիայի իշխանությունները նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Կորկովադո լեռան գագաթին կանգնեցված Հիսուսի արձանը լուսավորել են կորոնավիրուսի հիվանդություն արձանագրած 166 երկրների պետական դրոշներով:Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար 38-մետրանոց արձանը,որը նախորդ տարի այցելել էին մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ փակվել է երեքշաբթի և չի վերաբացվի առնվազն մեկ շաբաթ: Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս,կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:Ըստ վերջին տվյալների՝Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 291 դեպք:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика