ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 18 դեպք ընդհանուր թիվը հասավ 102ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 102-ի Այս մասին Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:«Հիմա վարակվածների թիվը 102 է,բայց կա առանձնահատկություն:Այս 102 հոգու 75 տոկոսը երկու աղբյուրից են՝առաջին աղբյուրը Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ են,երկորդը՝արտադրամասի հետ կապված» ասաց նա:Վարչապետը նշեց որ պարետատունը որոշում է կայացրել՝այսօր 20:00-ից Էջմիածնի հսկիչ կետը հանել որովհետև վերջին օրերին հաջողվել է կայունացնել վիճակը:«Հիմա մեր խնդիրն է արտադրամասի շուրջ վիճակը կայունացնել» ասաց նա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика