Մգեր Արմենիան՝ Ռոզա Ֆիլբերգի երեկ տեղի ունեցած նշանադրեքի և հարսանիքի ժամկետների մասին

երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է: Նշանադրության արարողությունը երեկ է եղել: Ռոզայի ընտրյալը Երևանից է, նա արվեստի բնագավառից չէ։ Այս մասին Tert.am Life-ին հայտնեց Ռոզայի եղբայրը՝ Մգեր Արմենիան։

«Ռոզայի որոշումն էր, որ նշանդրեքը լինի ընտանեկան միջավայրում։ Այս էտապը դեռ նոր է նրանց համար։ Ենթադրում եմ, որ հարսանիքը կլինի հաջորդ տարվա ամռանը։ այդ ժամանակ, անպայման, բոլորը տեղյակ կլինեն, այդ թվում՝ լրատվամիջոցները։ Սպասենք հարսանիքին»,- ասաց երգիչը։

Երգչի խոսքով՝ Ռոզան, ի տարբերություն իրեն, անձնական կյանքի մասին խոսել չի ուզում: «Իմ քույրիկն ընդհանրապեսչի հանրայնացնում իր անձնական կայնքը։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, և Ռոզան կխոսի: Նրանց բարի բախտ եմ մաղթում»,- ասաց Մհերը։

Ռոզայի նշանվելու լուրը տարածվեց եղբոր գրառումից հետո: Հարցին՝ այդ դեպքում ինքն ինչո՞ւ է որոշել այդ թեմայով հրապարակում անել, դա համաձայնեցրե՞լ է Ռոզայի հետ, երգիչն ասաց․ «Նկարը որոշ ժամանակ առաջ է արվել։ Ռոզան երբեք չէր հրապարակի այն: Նրա հետ համաձայնեցնելու կարիք չեղավ, քանի որ մեր ընտանիքում նման իրադարձություն էր տեղի ունեցել, ես ինձ իրավունք վերապահեցի անել այդ հայտարարությունն ու հրապարակումը։ Ռոզան, բնականաբար, դեմ չեղավ։ Մենք թաքցնելու բան չունենք, քանի որ ուշ, թե շուտ հանրությունն իմանալու էր այդ մասին»։

Հեղինակ Զառա Ղազարյան աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика