Ներկայացնում ենք բոլորիս մանկության այդքան սիրելի թխվածքաբլիթներ «Ընկույզների» բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Ալյուր – 2 բաժակ
  • Եփած խտացրած կաթ – 1 բանկա
  • Ձու – 2 հատ
  • Շաքարավազ – 120 գրամ
  • Կարագ կամ մարգարին – 100 գրամ
  • Ընկույզ – 100 գրամ
  • Բուսայուղ (ձևամանին քսելու համար) – 2 ճ.գ.
  • Սոդա – 1/3 թ.գ.
  • Քացախ – 1/3 թ.գ.
  • Աղ – մի պտղունց

Պատրաստման եղանակը

1. Փափուկ կարագը շաքարավազի և աղի հետ տրորել:

2. Ձուն հարել, ավելացնել կարագի զանգվածին:

3. Ավելացնել քացախով մարած սոդան, խառնել:

4. Ավելացնել մաղած ալյուրը: Խմոր հունցել: Այն պետք է էլաստիկ ստացվի:

5. Ձևամանին բուսայուղ քսել:

6. Խոնավ ձեռքերով փոքրիկ կտորներ պոկել խմորից և շարել պարագծով ձևամանի մեջ:

7. Թխել մինչև պատրաստ լինելը:

8. Դանակով հեռացնել ընկույզների կեսերի անհարթ մասերը:

9. Եփած խտացրած կաթով լցոնել թխվածքաբլիթի կեսերը: Կպցնել իրար խտացրած կաթի օգնությամբ:

10. Թողնել 20-30 րոպե և կարելի է հյուրասիրել:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика