Շատ նուրբ և անկրկնելի համով աղցան

Այսօր ընթրիքին պատրաստելու ենք կաղամբով թարմ աղցան, որը վիտամիններով շատ հարուստ է և շատ պարզ՝ պատրաստման մեջ։ Կաղամբով թարմ աղցան․

Բաղադրիչներ․

Թարմ կաղամբ

Մարինացված ձկան ֆիլե՝ ծովատառեխ կամ թունաձուկ

Չերի լոլիկ, կարելի է նաև սովորական

Թարմ կանաչի

Կաղամբով թարմ աղցանի․ Պատրաստման եղանակ․

Կաղամբը մանր կտրատել, եթե մատղաշ չէ կաղամբը ապա աղով կարելի է տրորել ձեռքով մինչև փափկի, Ձկան ֆիլեն խորանարդաձև կտրտատել և ավելացնել կաղամբի վրա, Լոլիկը խորանարդաձև կտրատել և ավելացնել աղցանին, Աղ և պղպեղ անել։

Քանի-որ ձուկը իր յուղի մեջ է լրացուցիչ ձիթայուղ չենք ավելացնում աղցանին, մի փոքր կարելի է ձկան յուղից ավելացնել ցանկության դեպքում, Վերջում վրան կտրատված կանաչի լցնել։ Ահա այս պարզ բաղադրիչները խառնելով կստանաք ընթրիքի համար հրաշալի աղցան։

Կաղամբով թարմ աղցան․ Տեսանյութ․

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика