Տնական կետչուպ ձմռան համար, որի համից չեք կշտանա

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնական կետչուպի պարզ բաղադրատոմս: Այն դուր կգա բոլորին և ձմռանը կուրախացնի ձեզ իր համով: Պահպանեք բաղադրատոմսը՝ այն չկորցնելու համար:


Անհրաժեշտ բաղադրիչներ.
լոլիկ՝ 2,5 կգ, սոխ՝ 6 հատ, սխտոր՝ 1 գլուխ, կանաչ խնձոր՝ 4 հատ, քաղցր պղպեղ՝ 4 հատ, աղացած սև պղպեղ՝ 1թ.գ., մեխակ՝ 1թ.գ., դափնետերև՝ 6 հատ, հատիկավոր սև պղպեղ՝ 1թ.գ., աղացած դարչին՝ 2թ.գ., աղ՝ 1,5 ճ.գ., շաքարավազ՝ 8ճ.գ., քացախ 9%՝ 150մլ

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին լվանում ենք բանջարեղենը, մաքրում սոխն ու սխտորը, հանում ենք խնձորի և պղպեղի կորիզները: Ինչից հետո նշված բաղադրիչներն աղում ենք, լցնում կաթսայի մեջ և հասցնում եռման աստիճանի: Թուլացնում ենք կրակը և եփում՝ մինչ զանգվածի խտանալը: Դարչինն ավելացնում ենք եփվող կետչուպին, իսկ մյուս համեմունքները լցնում ենք մաքուր մառլյայի մեջ, կապում և ուղարկում կաթսայի մեջ:

Կետչուպը պետք է եփել առնվազն 2 ժամ՝ թույլ կրակի վրա: Մոտ 1,5 ժամ եփելուց հետո ավելացնում ենք քացախը, աղը և շաքարավազը: Պատրաստի զանգվածն անցկացնում ենք քամիչով և կրկին դնում կրակին՝ հասցնելով եռման աստիճանի: Լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ, փակում, շուռ տալիս և ծածկում տաք կտորով: Թողնում ենք այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը: Բարի ախորժակ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика