1. Քացախ և սոդա Երեսպատման մուգ և կեղտոտ բծերից ազատվելու համար քացախ և սոդա խառնեք, որպեսզի մածուկ ստացվի, հետո ատամի խոզանակով քսեք կեղտոտ հատվածներին: Թողեք խառնուրդը չորանա և հետո մաքրեք փոշեկուլով:
2. Փոշու խոզանակ Օդափոխման անցքերը և բռնակների շրջակա հատվածները մաքրել կօգնի սափրվելու խոզանակը: Այն շատ լավ մաքրում է դժվարհասանելի հատվածների փոշին:
3. Ձիթապտղի յուղ Կառավարման վահանակը մաքրելու համար պետք է կտոր և ձիթապտղի յուղ օգտագործել, որով կարելի է լավ փայլեցնել պանելը:
4. Ջրով հեղուկացիր Կտորե նստարանների վրայից ընտանի կենդանիների մորթուց ազատվելու համար ջուրը ցանեք նստատեղերին, հետո սպունգով մաքրեք մորթին:
5. Օդի բնական թարմացուցիչ Օդի բնական թարմացուցիչի համար խառնեք սոդան և անհրաժեշտ բույրով եթերայուղ: Խառնուրդը դրեք սրահում, օրինակ՝ գավաթակրի մեջ:
6. Ապակու մաքրիչ առանց բծերի Որպեսզի դիմապակու մաքրիչները կեղտը չտարածեն դիմապակու վրա, բավարար է դրան սպիրտով սրբել:
7. Քացախ և թերթ Ցողացիր շիշը քացախով լցրեք, ցանեք ապակուն և թողեք մի քանի րոպե, հետո թերթով սրբեք ապակիները:
8. Փայլուն քրոմապատ անիվներ Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնեք, լցրեք ցողացիրի մեջ: Խառնուրդը ցանեք սկավառակների վրա և սրբեք կտորով:
9. Անվադողերի բնական մաքրիչ Սոդա և ջուր խառնեք, լցրեք անվադողերին: Անիվները լվացեք:
10. Օրգանական մաքրում Մեքենան լվալու համար բուսական յուղերի հիմքով հեղուկ օճառ օգտագործեք: Այն խառնեք ջրին և լվացեք ավտոմեքենան: