18 նշան որ դուք օժտված եք անհավանական ամոքիչ ուժով*****

Մենք բոլորս ունակ ենք ավելիի: Գիտակցում ենք դա, թե ոչ, բայց մեզնից յուրաքանչյուրի մեջ կան հզոր ուժեր: Մեր մեջ շատ մարդիկ են ապրում, ովքեր օժտված են բուժելու շնորհով: Հնարավոր է, դուք էլ եք նրանցից մեկը: Այդպիսի անձնավորությունների մեծ մասն իրենց կյանքն ապրում են` այդպես էլ չիմանալով այդ մասին: Եվ այսպես, որ 18 նշաններն են հուշում, որ դուք օժտված եք ամոքիչ ուժով:

Դուք լի եք կարեկցանքով: Դուք ձեր շրջապատի ամենակարեկցող մարդկանցից եք: Ուրիշ մարդիկ չեն հասկանում, թե դուք ինչու եք այդպիսի մարդ հանդիսանում, բայց ձեր մեջ իրականում այդ որակը կա, և դուք դրա հետ ոչինչ չեք կարող անել:

Դուք զարգացած կանխազգացում ունեք: Ձեր կանխազգացումն այնքան է ձեզ օգնում կյանքում, որ դա անհավանական է թվում ձեզ շրջապատող մարդկանց համար: Դուք շատ ավելի ուժեղ եք, քան սովոր եք մտածել ձեր մասին: Դուք պարզապես ամեն ինչ գիտեք:

Դուք հիանալի ունկնդիր եք: Դուք իսկապես ունակ եք լսել այն, ինչ ձեզ մարդիկ ասում են: Դուք անտարբեր չեք նստում, ու ձեր մտքերը չեն թափառում այն ժամանակ, երբ ուրիշները ձեզ ինչ-որ բան են պատմում: Դուք ձեր միջով եք անցկացնում նրանց յուրաքանչյուր բառը:

Մարդիկ հաճախ են ձեզ դիմում` խորհուրդ հարցնելու համար: Ձեզ մոտ հաճախ են մարդիկ գալիս խորհուրդ ստանալու հույսով: Նույնիսկ նրանք, ում դուք բոլորովին չեք ճանաչում: Ձեր մեջ մի այնպիսի բան կա, որ գրավում է մարդկանց:

Դուք այս աշխարհը սև ու սպիտակի չեք բաժանում: Դուք աշխարհը տեսնում եք այնպիսին, ինչպիսին որ նա կա: Իրերին նայում եք ավելի խորը, քան ձեր շրջապատի մեծ մասը: Այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասը համարում է, որ այս աշխարհում ամեն ինչ այս կամ այն կերպ է կառուցված, դուք հասկանում եք, որ այս աշխարհը բոլորովին էլ միանշանակ չէ:

Դուք կարողանում եք արագ մարել կոնֆլիկտները: Մինչ մյուսները զբաղված են միմյանց դեմ մարտնչելով, դուք այդ կոնֆլիկտների մեջ խաղաղարարի դեր եք կատարում: Ձեզ հաջողվում է շատ արագ հասկանալ հակամարտության պատճառը: Դուք գիտեք, որ կարելի է լուծել ցանկացած անհասկացվածություն երկու մարդկանց կամ խմբի միջև:

Ձեր կյանքում շատ զուգադիպություններ են տեղի ունենում: Դուք միշտ նկատում եք կրկնվող թվերը ու հաճախ եք հանդիպում մարդկանց, հենց որ մտածում եք նրանց մասին: Սրանով տիեզերքն ասում է, որ դուք ճիշտ ճանապարհին եք: Դուք հավանաբար լավ եք գլուխ հանում ամոքիչի ձեր դերից` անգամ չնկատելով դա:

Դուք հաճախ եք ստիպված լինում պայքարել հոգեբանական խնդիրների դեմ: Ձեր ունակությունները ձեզ ավելի ընկալունակ են դարձնում հոգեբանական բնույթի այնպիսի խաթարումների դեմ, ինչպիսին դեպրեսիան կամ տագնապայնությունն են: Ողջ հարցն այն է, որ դուք, ինչպես ոչ ոք, ենթակա եք ձեզ շրջապատող երևույթների ազդեցությանը: Երբեմն դուք ընկնում եք հոգեբանական փոսի մեջ, որից դուրս գալն այնքան էլ հեշտ չէ:

Ձեզ դուր է գալիս օգնել ուրիշներին: Դուք այն մարդն եք, ով միշտ կլինի այն մարդկանց կողքին, ովքեր օգնության կկանչեն:
Դուք մի մարդ եք, ով երբեք թիկունք չի դարձնի դժբախտության մեջ հայտնված մարդուն: Այնուամենայնիվ, դուք բոլորովին էլ այն մարդկանցից չեք, ով թույլ է տալիս, որ նստեն իր գլխին:

Դուք հավատում եք բնական միջոցների ուժին: Դուք դեղերի փոխարեն՝ աշխատում եք օգտագործել բնական, ժողովրդական միջոցներ: Իհարկե, դուք ձեզ հաշիվ տալիս եք, որ առանց ժամանակակից բժշկական պրեպարատների` երբեմն պարզապես անհնար է, բայց դրա հետ միասին՝ դուք հասկանում եք, որ դա բոլորովին էլ այն չէ, ինչից մենք անընդհատ պետք է օգտվենք: Կարելի է ասել, որ ժողովրդական միջոցները ձեր տարերքն են:

Դուք բաց եք շրջապատող աշխարհի համար: Դուք միշտ բաց եք ամենայն անհայտի համար: Շատ քիչ իրադարձություններ կարող են ձեր կողքով անցնել, և դուք միշտ աշխատում եք ինչ-որ նոր բան սովորել:

Դուք լավ եք զգում ձեր ու ուրիշ մարդկանց էներգետիկան: Դուք ի վիճակի եք գիտակցել սեփական էներգիան, դրա համար էլ չեք կասկածում, որ այն նույնքան պոզիտիվ է, որքան և պետք է լինի:

Դուք կարող եք զգալ այն պահերը, երբ այլ մարդ լցվում է բացասական էներգետիկայով: Եվ դուք կարող եք օգնել նրան: Դուք դրական տրամադրվածություն եք ստեղծում:

Դուք ընդհանուր լեզու եք գտնում կենդանիների հետ: Նրանք հանգստություն են բերում, երբ դուք դրա կարիքն ունեք: Կենդանիները ձեր կյանքում մեծ դեր են խաղում, քան այլ մարդկանց կյանքում: Նրանք պարզապես ձեզ են տալիս իրենց ջերմությունը, իսկ դուք նրանց տալիս եք ձերը, և չկա ձեր մեջ տեղի ունեցողը բացատրելու այլ եղանակ:

Դուք ստիպված եք եղել անցնել շատ դժվարությունների միջով: Մինչև վերջին պահը դուք ապրել եք բավականին անհոգ կյանքվ: Բայց վերջերս դուք ստիպված եղաք անցնել կյանքի բավականին բարդ ժամանակահատվածի միջով: Այնուամենայնիվ, այս փորձությունը ձեզ ուժեղ է դարձրել:

Դուք հասկանում եք, որ բոլոր մարդիկ խորապես կապված են միմյանց հետ: Դուք այն մարդն եք, ով բոլորից լավ է հասկանում, որ մենք մի ամբողջություն ենք կազմում, որ ամեն ինչ ու ամեն բան այս աշխարհում փախկապակցված է: Մենք բոլորս էլ միևնույն կարևորությունն ունենք, և մենք բոլորս էլ հավասար ենք:

Դուք ունակ եք հեշտությամբ ճանաչել ուրիշ մարդկանց: Դուք ձեր շրջապատի մարդկանց կարդում եք, ինչպես գրքերը: Եթե ձեր շրջապատից որևէ մեկը վատ մտադրություններ ունի, դուք միանգամից դա զգում եք: Նույն թեթևությամբ էլ դուք բացահայտում եք ստախոս մարդուն:

Դուք էմպատ եք: Էմպատներն ի վիճակի են զգալ այլ մարդկանց էմոցիաները: Միևնույն ժամանակ դուք զգում եք ձեր կողքին գտնվող մարդու տագնապներն ու մտատանջությունները: Այս ունակությունը հիանալի նվեր է ձեզ համար:

Մեծ ընկերախմբերում դուք էմոցիոնալ հոգնածություն եք զգում: Հայտնվելով մարդկանց մեծ խմբի մեջ` դուք շուտով սկսում եք ձեզ ճնշված զգալ: Դա բավականին տարօրինակ զգացողություն է: Մասնակիորեն դրանում մեղավոր են ձեր էմպատիկ ունակությունները:

Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика