Երազկոտ և հանելուկային Ձկները 2020 թվականին էլ իրենց տարերքի մեջ են: Դա նշանակում է, որ դուք շարունակելու եք ապրել երևակայական աշխարհում և փնտրելու եք ձեր իդեալին: Սակայն պետք է ավելի իրատես լինել և ճկուն: Ձկներին, որոնք վաղուց են ուզում ներդաշնակության հասնել անձնական կյանքում 2020 թվականը բազմաթիվ հնարավորություններ է տալու: Պահը բաց մի թողեք և լսեք իմաստուն ընկերների խորհուրդները:
Առողջական առումով բավական տագնապալի և բարդ է լինելու: Հաճախ պետք է բժշկի դիմեք և վերջապես առողջ ապրելակերպն ընտրեք: Հատկապես գարնանն ու աշնանը պետք է վերահսկեք ձեր տրամադրությունը, որն այնքան էլ կայուն չէ: Եթե վաղուց էին ցանկանում դուրս գալ աշխատանքից և նոր գործ գտնել, ապա Առնետի տարում ամեն բան ավելի լավ կստացվի, քան դուք կարծում էիք: Արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը Առնետի տարում «երկնային մանանա» կհիշացնի, սակայն պետք չէ հույսը միայն ճակատագրի վրա դնել:
Սեր և ընտանիք Սիրո և ընտանիքի հորոսկոպը խորհուրդ է տալիս Ձկներին ուշադիր լինել չորս բոլորը, որպեսզի բաց չթողնեք ձեր երջանկությունը: Այն մարդը, ում հետ ձեզ կարող է միացնել ճակատագիրը, ձեր մոտակայքում է: Տրամադրվեք կոնկրետ և անկեղծ հարաբերությունների: Եվ մի ծախսեք ձեր զգացմունքները նրանց վրա, ում հետ չեք պատրաստվում կապել կյանքը: Առնետի տարում հնարավոր է ոչ միայն գեղեցիկ սիրավեպ ունենալ, այլև ընտանիք կազմել:
Ամուսնացած առնետների մոտ հարաբերությունները կարող է այնքան էլ հարթ չլինեն: Որոշումներ մի կայացրեք առանց ընտանիքի տարիքով անդամների իմաստուն խորհրդի, ավելի զուսպ եղեք հույզերի և արարքների մեջ: Սիրահարված Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս քիչ ուշադրություն դարձնել բամբասանքներին: Ինչ-որ մեկը «սրտանց» ձեզ նախանձում է, այդ պատճառով հիմարություններ է դուրս տալիս ձեր ընտրյալի վերաբերյալ:
Ֆինանսներ 2020 թվականին աստղերը խորհուրդ են տալիս ձկներին ավելի զուսպ լինել գնումների հարցում, սովորեք երբեմն հրաժարվել թանկարժեք գնումներից, հատկապես, որ Առնետի տարում ֆինանսական դրությունը հաճախ կարող է բարդ և անկանխատեսելի լինել: Կարևորը բուռն չարձագանքեք բոլոր ճգնաժամերին: Դուք ի վերուստ տրված իմաստնություն ունեք, որը ձեզ միշտ կօգնի դուրս գալ խնդիրներից, իսկ դա արժեքավոր որակ է: 2020 թվականի գարնանը այնքան ծանրաբեռնված կլինեք աշխատանքով, որ միանգամից կմտածեք ճամփորդության, գնումների և զվարճանքների մասին: Մի շտապեք երազել հեքիաթային աշխատավարձի մասին, ավելի լավ է ձեզ տրամադրեք ակտիվ գործունեության: Ամռան վերջին համագործակցություն կառաջարկեն հին ընկերները, որոնք արդեն վաղուց հրաշալի թիմ են հավաքել: Հավատացեք, որ նրանց խոստումները ֆինանսական հաջողությունների մասին բլեֆ չեն: Ֆինանսական բարեհաջող ապագան լիովին կախված է ձեր մարտական և գործնական:
Կարիերա 2020 թվականին աստղերը Ձկներին կարիերայի բարձունքներ են խոստանում, բայց ոչ այնպիսին, որ ձեզ «օրվա հերոս» զգաք: Իրական հաջողության կարող եք հասնել միայն այն պահերին, երբ հոգեպես և մասնագիտորեն պատրաստված եք: Նոր ուղիներ փնտրեք խոչընդոտները հաղթահարելու համար և հետ մի նայեք: Մի չափազանցրեք ձեր դերը գործունեության այն ոլորտում, որտեղ դուք ընդամենը նորեկ եք:
Առնետի տարին հեռանկարային կլինի այն Ձկների համար, որոնք հրաշալի գլուխ են հանում տնտեսությունից, առևտրից և ֆինանսական հաշվարկներից: Կույր և անազնիվ խաղ մի վարեք, հակառակ դեպքում դուք ինքներդ պատասխան կտաք ձեր սխալների համար: Մրցակիցների հետ պայքարում աշխատեք հին մեթոդները կիրառել:
Առողջություն 2020 թվականի հորոսկոպը Ձկներին խորհուրդ է տալիս լավ հետևել ձեր արտաքին և ֆիզիկական վիճակին: Երբեմն դուք ձեզ «անխնամ պառավ» կզգաք, հատկապես եթե մոռանաք հանգստի և սնվելու ռեժիմի մասին: Որքան լավ կոփեք օրգանիզմը, այնքան ավելի արագ կազատվեք մրսածությունից և վարակներից: Օրվա վերջին անպայման տաք լոգանք ընդունեք և հանգստացնող թեյեր խմեք:
Աստղերը ձկներին խորհուրդ են տալիս հաճախ լինել բնության գրկում: Նիհարելու և ձգվելու համար խիստ դիսցիպլինա է անհրաժեշտ, սպորտ և դիետա: Միայն թե մի հասցրեք ձեզ այն վիճակին, երբ ձեր մասին հոգ տանելը կախվածության է վերածվում: Թող ամեն բան չափի մեջ լինի, այդ ժամանակ ձեր ջանքերն էլ ավելի արդյունավետ կլինեն: