Հինգ մահացու վիրուսային հիվանդություն, որոնց վտանգը մարդիկ հաճախ թերագնահատում են

Ամբողջ աշխարհում սրընթաց տարածվող և արդեն պանդեմիկ բնույթ ստացած կորոնավիրուսային վարակը լուրջ խուճապ է առաջացրել, սակայն մասնագետները հիշեցնում են, որ կան նաև այլ մահացու վիրուսային հիվանդություններ, որոնք կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան COVID-19-ն է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ վիրուսային հիվանդություն, որոնց վտանգը մարդիկ հաճախ են թերագնահատում։

ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս)։ Հաշվի առնելով այս վիրուսի տարածման մասշտաբները՝ այն կարելի է համարել ամենավտանգավորը։ Ներկայում մարդկությունը ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ դեղամիջոց դեռ չի հայտնաբերել, իսկ առկա դեղորայքը միայն դանդաղեցնում է ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) փուլ անցնելու գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ՁԻԱՀ-ից մահացել է ավելի քան 32 միլիոն մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ համարվում են ՄԻԱՎ վարակակիր։

Գրիպ Գրիպի վիրուսը ամենատարածված վիրուսներից մեկն է, որն իրականում շատ ավելի վտանգավոր է, քան COVID-19-ը, սակայն մարդիկ հաճախ են թերագնահատում այդ սպառնալիքը։ Նման վտանգը պայմանավորված է նրանով, որ գրիպի վիրուսն անդադար մուտացիաների է ենթարկվում և ի հայտ է գալիս նոր շտամերի տեսքով։ Օրինակ՝ 1960-ական թվականների վերջին տարածված հոնգկոնգյան գրիպի հետևանքով զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ 1918-1919 թվականներին իսպանական գրիպը կամ «իսպանկան» խլեց 50-100 միլիոն մարդու կյանք, ինչը կազմում էր այն ժամանակվա բնակչության մոտ 5 տոկոսը։ Ընդամենը մի քանի ամսում իսպանական գրիպով վարակվել էր մոլորակի բնակչության կեսը։

Հանտավիրուս Այս հիվանդությունը չի փոխանցվում մարդուց մարդուն, ուստի այն չի տարածվում նույնքան արագ, որքան կորոնավիրուսը, սակայն խնդիրն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։ Հանտավիրուսը մարդկանց է անցնում կրծողների արտաթորանքի հետ շփման դեպքում։ Այն կարող է զարգացնել թոքային համախտանիշ, որը որոշ դեպքերում դրսևորվում է գրիպի ախտանշաններով, սակայն ախտահարում է թոքերն ու անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում կարող է հանգեցնել մահվան։

Մլակային տենդ Մլակային տենդը կամ Դենգեի տենդը մլակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը յուրաքանչյուր տարի ախտահարում է մինչև 100 միլիոն մարդու։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի և ուղեկցվում է բարձր ջերմությամբ ու սաստիկ գլխացավերով։ Պատշաճ բուժման բացակայության դեպքում այն հաճախ հանգեցնում է մահվան։

Մրսածություն Մրսածությունը կամ հարբուխն ամենատարածված վիրուսային հիվանդությունն է։ Այս հիվանդության դեպքում մահացության ցուցանիշը բավական ցածր է, սակայն կա երկու կարևոր գործոն, որոնց հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել։ Առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել, որ այս վիրուսը տարեկան ախտահարում է ավելի քան 2-3 միլիարդ մարդու։ Բացի այդ, մինչ օրս գոյություն որևէ հատուկ դեղամիջոց մրսածության դեմ, որը բավական արդյունավետ կլինի։ Հիվանդությունը կարող է թեթև ընթացք ունենալ հիվանդների մեծ մասի մոտ, քանի որ մարդու իմունային համակարգն ունակ է պայքարել դրա դեմ, սակայն տարեցների համար, որոնց իմունային համակարգը թուլացած է, հիվանդությունը կարող է մահացու լինել։ Ցածր դիմադրողականության դեպքում վիրուսը կարող է անարգել ներթափանցել օրգանիզմ ու տարածվել՝ վերջնականապես կործանելով թուլացած օրգանիզմը։

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика