7 բուժական ազդեցություն ունեցող բաղադրատոմս մանդարինի կեղևով

1. Դիսբակտերիոզի և մարսողության հետ կապված այլ պրոբլեմների ժամանակ։ Չորացնել մանդարինի կեղևը: Մանրացնել սրճաղացով: 1 թ/գ ավելացնել սիրած ճաշատեսակի մեջ: Փորձեք նաև սուրճ պատրաստել: 2. Բրոնխաբորբի ժամանակ 2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր: Այդ խառնուրդը 5 րոպե դնել թույլ կրակի վրա և թողնել, որպեսզի այն թրմվի 1 ժամվա ընթացքում: Այդ թուրմն օգտագործել տաքացրած վիճակում, կես բաժակ՝ օրը 3 անգամ:

3. Չոր հազի ժամանակ։ 2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել մեկ բաժակ օղի և թրմել 1 շաբաթ, մութ վայրում: Օրը 3 անգամ ճաշից առաջ օգտագործել թուրմի 20 կաթիլ՝ լուծելով այն ջրում: 4. Մրսածության ժամանակ Ինհալացիա անել՝ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր լցնելով: Շնորհիվ ֆիտոնցիդների հատկությունների՝ մանդարինի գոլորշին արագ կոչնչացնի ինֆեկցիան: 5. Ոտնաթաթերի սնկային հիվանդության ժամանակ։ Բավարար է օրը 2 անգամ մանդարինի կեղևով մերսել ոտքի եղունգները և մատները, և սունկը կվերանա:

6. Անքնության և հոգնածության ժամանակ։ Թարմ կեղևը դնել տոպրակի մեջ և շնչել բույրը 15 րոպե: Ցիտրուսի բույրը և եթերային յուղերը կօգնեն հաղթահարել հոգնածությունը, հանել նյարդային սթրեսը, թուլանալ և արագ քնել: 7. Բարձր ճնշման և առիթմիայի ժամանակ։ 1 բաժակ թարմ կեղևի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր: Հասցնել եռման, հետո թրմել 1 ժամ: Մանդարինի թուրմով տաք լոգանք ընդունել քնելուց մեկ ժամ առաջ: Բուժական ազդեցության համար բավարար է 15 րոպեն:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика